26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ինչպես սնվել գրիպի դեպքում

Պե՞տք է արդյոք շատ ուտել գրիպի և սուր շնչառական վարակի դեպքում։

Գրիպով հիվանդացած մարդկանց փորձում են կերակրել նրանց` ասելով, թե սնունդը նրանց կօգնի ավելի արագ առողջանալ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Գրիպի դեպքում մարդուն ուտել ստիպելը, մասնագետի խոսքով, խորհուրդ չի տրվում:

Հարցն այն է, որ օրգանիզմը շատ էներգիա է ծախսում սննդի յուրացման վրա: Իսկ գրիպի և ՍՇՎ-ի պարագայում, հատկապես եթե հիվանդը չի ցանկանում ուտել, ավելի լավ է, որ այդ էներգիան պահպանի վարակի դեմ պայքարելու, ոչ թե սնունդը մարսելու համար:

Բայց եթե գրիպով հիվանդը քաղցած է եւ ուզում է ուտել, չարժե, որ հրաժարվի սննդից: Միաժամանակ ցանկալի է նախապատվությունը տալ թարմ մրգերին և բանջարեղենին, եփված ձկանը, ընկույզին, իսկ ծանր, յուղալի եւ քաղցր սնունդ ցանկալի է ավելի քիչ օգտագործել:

Գրիպի և ՍՇՎ-ի դեպքում խորհուրդ է տրվում նաեւ շատ ջուր խմել: Եթե օրական սովորաբար ընդամենը 2-3 բաժակ ջուր եք խմում, ցանկալի է, որ սկսեք 2-3 անգամ ավելի շատ խմել: Եթե դիաբետ չունեք, կարելի է նաեւ հյութեր խմել:

Հիշեցնենք, որ եթե գրիպի ախտանիշներ ունեք և ջերմաստիճանը 2 օրից ավելի երկար է պահպանվում, ցանկալի է բժշկի դիմել հնարավոր բարդացումներից խուսափելու համար:

Nuga Best – Armenia
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ