20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Ո՞ւմ շահերից է բխում ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը. Բեքարյանը մեկնաբանեց

«ԵԽԽՎ-ն այն կառույցն է, որի լիիրավ անդամ ենք մենք և մենք չունենք կամ պիտի չունենանք որևէ բարիկադավորման խնդիր այդ կառույցի հետ»,-այսօր՝ հունվարի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով՝ ԵԽԽՎ-ում ընդունված և չընդունված երկու հակահայկական զեկույցներին  ասաց  «Եվրոպական ինտեգրացիա» ՀԿ ղեկավար, ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Կարեն Բերքայանը:

Լրագրողի հարցին, թե արդյոք պե՞տք էր, որ տապալված զեկույցներից մեկի զեկուցող Ռոբերտ Ուոլթերը գար Հայաստան և Ղարաբաղ, բանակցեին կամ աշխատեին նրա հետ մեր պատվիրակության անդամները և փորձեին այնպես անել, որ փոխվեր զեկույցի վերնագիրն ու բովանդակությունը Բեքարյանն արձագանքեց. «Նախևառաջ Ուոլթերը բանակցող չէր, միջնորդ չէր, նա զեկույց պատրաստող էր»:

«Մինսկի խմբի արած հայտարարությունը շատ հասցեական էր, սա շատ կարևոր էր և զգոնության կոչ էր պարունակում Եվրոպայի խորհրդի խորհրդարանականներին»,-նշեց  Բեքարյանը:
«ԵԱՀԿ ՄԽ հայտարարությունը ոչ թե մեր շահերից էր, ոչ թե Ադրբեջանի շահերից էր, ոչ էլ ԼՂՀ շահերից էր, այլ առաջին հերթին բանակցային ձևաչափի շահերից էր բխում, որպեսզի բանակցությունները որևէ կերպ փակուղի չմտնեն: Սա կամ պետք է դիտարկել արված հայտարարություն բոլորի շահերից, կամ չի կարելի դիտարկել»,-եզրափակեց  Կարեն Բեքարյանը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ