23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ահաբեկիչները հրթիռակոծել են Քեսաբի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու տարածքը

Զինյալ ահաբեկչական խմբավորումները հունվարի 20-ին տեղի ժամանակով 15:15-ին և 15:30-ին «ԲՄ-21» հրթիռային կայանքով (Գրադ) երկու հրթիռ են արձակել Քեսաբի խաղաղ բնակչության վրա: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկացավ Հալեպի «Գանձասար» պարբերականի ֆեյսբուք յան էջից:

Հրթիռներն արձակվել են թուրքական տարածքից` Քեսաբից 15-20 կմ հեռավորությունից:

Առաջին հրթիռն ընկել է Քեսաբի մզկիթից 50 մետր դեպի հյուսիս, իսկ երկրորդը` Քեսաբի հայ ավետարանական Սուրբ Երրորդություն եկեղեցու հետևի հատվածում: Կատարվածի հետևանքով արձանագրվել են նյութական վնասներ, մեկ քեսաբթի վիրավորվել է, զոհեր չկան:

Քեսաբի բնակիչները, հատկապես իրենց տան շրջակայքում խաղացող մանուկները մեծ ցնցում են ապրել։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ