22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Լավրովն ու Քերին հանդիպել են Ցյուրիխում

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում սկսել են այս տարի առաջին երկկողմ բանակցությունները:

Tass.ru-ի փոխանցմամբ՝ հանդիպման հիմնական թեման կդառնա սիրիական խնդրի կարգավորումը եւ հունվարի 25-ին նշանակված միջսիրիական կոնսուլտացիաների նախապատրաստումը, որոնք պետք է տեղի ունենան Ժնեւում:

Ինչպես տեղեկացրել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Բոգդանովը, Լավրովը եւ Քերին կքննարկեն նաեւ Ուկրաինայի իրադրությունը եւ այդ երկրի արեւելքում իրադրության կարգավորման վերաբերյալ Մինսկի պայմանավորվածությունների կատարումը, Հյուսիսային Կորեայի միջուկային խնդիրը՝ կապված ԿԺԴՀ-ի կողմից հերթական միջուկային փորձարկման անցկացման հետ:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ