17 Հունվարի, Saturday, 2026
KFC

Ավետիսյանների գործով դատը կշարունակի ռազմաբազայում ընթանալ. միջնորդությունը մերժվեց

Արդեն հայտնել էինք, որ Գյումրիի ռուսական ռազմաբազայում մեկնարկել է Ավետիսյանների գործով 2-րդ դատական նիստը:

Դատավարության ամենասկզբում տուժող կողմի իրավահաջորդների ներկայացուցիչները դատարանին միջնորդություն էին ներկայացրել՝ դատը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու հարցով: Դատարանն այս միջնորդությւոնից հետո ընդմիջում էր հայտարարել, իսկ ընդմիջումից հետո դատավորը մերժել էր Ավետիսյանների սպանության գործով դատը Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի շենք տեղափոխելու՝ տուժողի իրավահաջորդների ներկայացուցիչ Արթուր Սաքունցի միջնորդությունը։

Մերժումից հետո՝ տուժողի իրավահաջորդ Արթուր Սաքունցը դատարանից 30 րոպե ընդմիջում պահանջեց՝ դատավորի՝ ինքնաբացարկ և դատախազին բացարկ հայտնելու միջնորդությունները փաստաբանների հետ ձևակերպելու համար:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ