Ստամբուլում կայացել է Անդրեի եւ Սիբիլի համատեղ համերգը /վիդեո/
Հունվարի 21-ին Ստամբուլի համերգասրահներից մեկում տեղի է ունեցել երգիչ Անդրեի եւ ստամբուլաբնակ հայ երգչուհի Սիբիլի համատեղ մենահամերգը: 1800 տեղանոց դահլիճը լեցուն է եղել ստամբուլաբնակ հայերով:
2.5 ժամ տեւած համերգը, որի ընթացքում Անդրեն եւ Սիբիլը 23 երգ են կատարել, նվիրված է եղել Ֆերգյուղի Սբ. Վարդանանց եկեղեցու հիմնադրման 150-ամյակին, ինչպես նաեւ հայկական Մերամեթջյան դպրոցի 100-ամյակին: