27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից /վիդեո/

Գյումրու տնակային ավաններում և կիսավթարային շենք-շինություններում բնակվող ընտանիքներ “Շիրակ կենտրոնի” աշխատակիցների կատարած ամենօրյա այցելություններն ու դիտարկումները ցույց են տալիս որ, որքան էլ անսպասելի է, անօթևան ընտանիքների շրջանում բազմաթիվ են բազմազավակ ընտանիքները: Եվ ցավալին այն է, որ այդ ընտանիքներից շատերի գոյության հիմնական ու միակ միջոցը սոցիալական նպաստն է:

“Շիրակ կենտրոնի” աշխատակիցներն անցած օրը, ավստրալահայ Արամ Միքայելյանի և ամերիկահայ Էլվիս Մադաթյանի կողմից տրամադրված օգնությունը բաժանելու նպատակով այցելեցին Գյումրու ծայրամասային` իշխանությունների կողմից աչքաթող արված և համեմատաբար աղքատ ըտանիքներով բնակեցված “Բուլվարային” թաղամաս:

Ներկայացվող տեսանյութը պաշտոնապես Վարդ-բաղ 1-ին միկրոշրջան, 2-րդ թաղամաս կոչվող այդ տարածքի երկաշարժից կանգուն մնացած մի բազմահարկի 9-րդ հարկում բնակվող Հայկ և Մարգարիտա Օհանյանների ընտանիքի մասին է:

Նրանք ունեն յոթ անչափահաս երեխաներ: Ծնողները չեն աշխատում, նրանց ապրուստի միակ միջոցը սոցիալական նպաստն է, իսկ ձմռան ամիսներին վառելիք հայթայթում են թաղամասից ոչ հեռու գտնվող քաղաքային աղբանոցից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ