23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Էդուարդ Շարմազանովը ամփոփեց ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հոկտեմբերի 22-ին հրավիրված մամլո ասուլիսում ամփոփեց Սանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 17-ին տեղի ունեցած ԱՊՀ ՄԽՎ համաժողովի արդյունքները: Համաժողովը, որտեղ ելույթ է ունեցել նաեւ Էդուարդ Շարմազանովը, վերաբերել է մարդու իրավունքների հարգման տեսանկյունից իրավախախտումների կանխարգելմանը եւ կիբերտարածությունում հանցագործությունների դեմ պայքարին:

ԱԺ փոխնախագահը նշեց, որ իր ելույթում անդրադառնալով ռասիզմի եւ քսենոֆոբիայի դեմ ինտենսիվ պայքարի անհրաժեշտությանը, արձանագրել է, որ ԱՊՀ տարածքում կա Ադրբեջան երկիր, որտեղ խրախուսվում են ռասիզմի երեւույթները: Այդ երկրում ռազմական հռետորաբանությունն առավել հաճախակի բնույթ է կրում, մինչդեռ Հայաստանն իր հասարակությանը պատրաստում է խաղաղության: Այս համատեքստում նա մեջբերել է Հայաստանի անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը. ‘Մենք չպետք է պղտորենք մարդկանց միտքն ու հոգին հակամարդկային գաղափարներով ու այլամերժությամբ եւ չպետք է զոմբիացնենք երիտասարդներին: Հայաստանում մեծացող երեխաների բարոյական ու հոգեւոր պատշաճ նկարագիրն ինձ համար չափազանց թանկ արժե’:

Ի հակադրումն այս տեսակետի՝ Էդուարդ Շարմազանովը հիշեցրել է այս տարվա գարնանը Ադրբեջանի նախագահի՝ կառավարության նիստում արտասանած ելույթի այն խոսքերը, թե իրենց հիմնական թշնամին աշխարհասփյուռ հայությունն է: ԱԺ փոխնախագահը նաեւ տեղեկացրել է, որ նման ռասիստական, հակամարդկային հայտարարություններով ու հակահայկական քարոզչությամբ են հեղեղված ադրբեջանական ԶԼՄ-ներն ու համացանցը:

Աժ փոխնախագահը ԱՊՀ անդամ երկրների ներկայացուցիչներին հիշեցրել է Բուդապեշտում ՆԱՏՕ-ի համատեղ ուսուցման ծրագրի շրջանակում դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած, դատարանի կողմից ցմահ ազատազրկված ադրբեջանցի սպա Ռամիլ Սաֆարովին արտահանձնելու ու Ադրբեջանի կողմից նրան ներում շնորհելու փաստը՝ այն որակելով որպես քսենոֆոբիայի ամենացայտուն օրինակը:

‘Պատահական չէ, որ բազմաթիվ երկրներ եւ միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, այդ թվում` ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ու ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը, հայտարարել են, որ Սաֆարովին ներում շնորհելը հակասում է միջազգային իրավունքի նորմերին եւ նպաստում տարածաշրջանում ապակայունության եւ լարվածության աճին’,-ասել է Էդուարդ Շարմազանովը:

ԱԺ փոխնախագահն իր ելույթում մեկ անգամ եւս հավաստիացրել է, որ Հայաստանն ընտրել է ժողովրդավարությունն ու հանդուրժողականությունը, այլ ոչ թե քսենոֆոբիայի ճահիճը:

Էդուարդ Շարմազանովը տեղեկացրեց նաեւ, որ փաստարկված իր ելույթը ընկալումով է ընդունվել բոլորի կողմից՝ բացառությամբ Ադրբեջանի ներկայացուցիչների, որոնք փորձել են Խոջալուի դեպքերը բարդել հայերի վրա: Դրան ի պատասխան՝ ԱԺ փոխնախագահը հիշեցրել է Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովի՝ իրադարձությունների վրա լույս սփռող խոսքերը՝ նկատելով, որ Խոջալուի բնակիչների գնդակահարությունը ադրբեջանական «Ժողովրդական ճակատի» ներկայացուցիչների ձեռքի գործն է եղել, իսկ սադրանքը կազմակերպվել է քաղաքական նկատառումներով:

Համաժողովի նախորդ օրը Էդուարդ Շարմազանովը Սանկտ Պետերբուրգում հանդիպել է ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի (ՄԽՎ) խորհրդի գլխավոր քարտուղար Ալեքսեյ Սերգեեւի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների հետագա խորացման եւ տարածաշրջանային հնարավոր զարգացումների վերաբերյալ: ԱԺ փոխնախագահը նշել է, որ Հայաստանը շահագրգռված է ԱՊՀ-ում ինտեգրացիոն գործընթացների խորացմամբ եւ ակտիվորեն ներգրավված է դրանցում: Նրա խոսքով` դրա վառ ապացույցներից մեկը Հայաստանի կողմից ԱՊՀ-ում ազատ առեւտրի գոտու ստեղծման մասին պայմանագրի վավերացումն է:

Տարածաշրջանային կայունության եւ անվտանգության համատեքստում անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման ներկայիս փուլին` Էդուարդ Շարմազանովն ընդգծել է, որ խնդրի ռազմական լուծումը եւ Ադրբեջանի ապակառուցողական դիրքորոշումն անթույլատրելի են: Նա հավելել է, որ միջազգային հանրությունը չպետք է հանդուրժի ադրբեջանական որեւէ սադրանք:

ԱԺ փոխնախագահը վերահաստատել է ՀՀ պաշտոնական տեսակետն այն մասին, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ բանակցությունների արդյունքում` երեք հայտնի սկզբունքների հիման վրա:

Ալեքսեյ Սերգեեւն իր հերթին բարձր է գնահատել ՀՀ ԱԺ պատգամավորների ակտիվ աշխատանքն ԱՊՀ ՄԽՎ-ում` հույս հայտնելով, որ արդյունավետ փոխգործակցությունը հետագայում եւս կշարունակվի:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորմանը` ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Ռուսաստանը, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, խնդրի բացառապես խաղաղ լուծման կողմնակիցն է:

Հանդիպմանն անդրադարձ է եղել նաեւ Հայաստանի գալիք նախագահական ընտրություններին: Ալեքսեյ Սերգեեւը տեղեկացրել է, որ ԱՊՀ ՄԽՎ-ն այս ընտրություններին եւս պատրաստ է հանդես գալ դիտորդական առաքելությամբ:

Էդուարդ Շարմազանովը ԱՊՀ ՄԽՎ խորհրդի գլխավոր քարտուղարին հավաստիացրել է ժողովրդավարական, արդար եւ թափանցիկ ընտրություններ անցկացնելու՝

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ