17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

50-ից ավելի Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված շքերթին

Օրեր առաջ ավելի քան 50 Ձմեռ պապ ու Ձյունանուշիկ է մասնակցել Մանհեթենի կենտրոնում անցկացված ամանորյա շքերթին: Երթն ուղեկցվել Է ռուսական երգերով հարմոնի հնչյունների ներքո, անցորդներին հուշանվերներ բաժանելով, Ռուսաստանից բերված կոնֆետներ հյուրասիրելով, Մոսկվայի, Սանկտ Պետերբուրգի պատկերներով օրացույցներ եւ մատրյոշկաներ բաժանելով:

Շքերթն սկսվել է Մանհեթենի արեւելյան մասում գտնվող Սուրբ-Նիկոլաեւյան տաճարից: Այնուհետեւ Ձմեռ պապերը Ձյունանուշիկների հետ զբոսնել են մետրոյով՝ ուղեւորներին շնորհավորելով գալիք Նոր տարվա կապակցությամբ, եւ հայտնվել Թայմս-զբոսայգու՝ գովազդային լույսերով հեղեղված հրապարակում:

Ակցիան, որը Նյու Յորքում անցկացվում է արդեն երկրորդ անգամ, այս տարի կազմակերպվել Է Ռոստուրիզմի  աջակցությամբ:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ