15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեդ Հասանի գերեզմանաքարը կպատրաստի հայ վարպետը

Նովոսիբիրսկում բնակվող հայազգի քանդակագործ Արամ Գրիգորյանը պատրաստում է քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի շիրմաքարի էսքիզը: Ըստ քանդակագործի` այդ մասին իրեն խնդրել են Հասանի հարազատները: 

Քանդակագործի պաշտոնական կայքէջում ներկայացված է շիրմաքարի 2 էսքիզ. մեկում Ուսոյանի կիսանդրին է, մյուսում` Հասանը պատկերված է ողջ հասակով, իսկ նրա ոտքերի տակ սգող հրեշտակ է: 2 էսքիզներն էլ եզդիների ավանդական խորհրդանիշերի տեսքով են: Քանդակագործը ենթադրում է, որ շիրմաքարը կլինի սեւ գրանիտից, Հասանի արձանը եւ հրեշտակը` բրոնզից: 

2 էսքիզների վրա էլ պատկերված է արեւ եւ Արեւի եկեղեցի` եզդիների գլխավոր սրբությունները: 

Դեդ Հասանին սպանեցին հունվարի 16-ին Մոսկվայում:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ