17 Մայիսի, Saturday, 2025
KFC

21 զոհ, այդ թվում` մեկ հայ` Ղազախստանում տեղի ունեցած ավիավթարի արդյունքում

Ղազախստանի Ալմա-Աթա քաղաքից ոչ հեռու վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, հաղորդում է “ИТАР-ТАСС”-ը: 

Ըստ “Սկատ” ավիաընկերության, որին պատկանում է վթարի ենթարկված ինքնաթիռը, 21 մարդ, այդ թվում եւ անձնակազմի 5 անդամները, մահացել են:

Նախնական տվյալներով` վթարի պատճառը վատ եղանակային պայմաններում վայրէջքի պահին գետնին բախվելն է: Պաշտոնական տվյալները կհրապարակվեն ինքնաթիռի “սեւ արկղի” ուսումնասիրությունից հետո, որն արդեն հայտնաբերվել է վթարի վայրում եւ ուղարկվել Միջպետական ավիացիոն կոմիտե` վերծանման նպատակով:

Դժբախտաբար, զոհվել է նաեւ մեր հայրենակիցը` հայազգի Սլավա Դաբայանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ