Ի՞նչ խնդիրներ կան. Շիրխանյանի փաստաբանը դիմել է
Նորք Մարաշում վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը առողջական խնդիրներ ունի: Այս մասին Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում տեղեկացրեց Շիրխանյանի փաստաբանը՝ Տիգրան Տեր-Եսայանը:
«Առողջական խնդիրների պատճառով չի կարող գտնվել կալանավայրում,այս հարցով դիմել ենք առաջին ատյանի դատարան, բայց դատարանը հաշվի չառավ եւ նրա նկատմամբ խափանման միջոց ընտրեց՝ կալանավորումը »,- նշեց Տեր Եսայանը:
Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ վերաքննիչ բողոք է ներկայացրել՝ իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:
Հիշեցնենք, որ ՀՀ Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանը, որը ձերբակալվել էր ԱԱԾ կողմից վնասազերծված զինված խմբի գործով, դեկտեմբերի 21-ին, դատարանի որոշմամբ կալանավորվել է: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը, որը պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա:
Վահան Շիրխանյանը իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: