24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Պատասխանը՝ սեր

Աշխարհ, որտեղ ամենաթանկ նվերը խաղաղությունն է,ամենամեծ երազանքը սեփական տան բակում մանուկների ազատ խաղն ու ճիչը, բնաշխարհ, որտեղ թշնամություն ասելով բոլորը միայն մի բան են հասկանում:

Տավուշի թեմի հոգևոր առաջնորդ Բագրատ սրբազանը սահմանամերձ գյուղերում սպասված հյուր է: Մի քանի ամիս է, ինչ նշանակվել է, բայց սիրո կրակն ու հույսի, հավատի հաստատուն պատգամը հասցրել է տարածել հեռավոր գյուղերում:

Սրբազանը մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի սերն ու լույսն է փոխանցում: Դժվարությունների, օդում շրջող վառոդի հոտի, վախվորած, հարցական հայացքների ճնշող մթնոլորտում համբերատարությունից ծնվող անգին աստվածային շնորհի և օրհնության մասին է պետք պատմել: Հեռվից՝ Մայր Աթոռից դեռ հոգով զգացել է հենց այստեղ, այս մարդկանց է պետք ավետարանել, բերել Քրիստոսի լույսը:

… Աստված ներկա է, Աստված սեր է, սերն Աստծու անունն ու գործն է, քանի որ Նա սիրո պատճառով Իր անձը մահվան մատնեց մեզ համար և նույն սերն էլ հրամայեց մեր մեջ պահել: Սերը կյանք է ու շարունակականություն: Իսկ սահմանին կյանքը համբերատարության և հույսի կրակի բովով է հավիտենության փոխակերպվում: Այստեղ ամեն քայլը, րոպեն է պահանջում, երեսիդ խփում իմաստավորման անհրաժեշտությունը՝ ով ես, որտեղից ես եկել և ուր ես գնում: Հարցեր, որ հատկապես այս տարածքում ցցվում են մարդկանց սրտերում ամեն ժամ՝ գոյության պայքարին զուգահեռ:

Պետք է ստանալ պատասխանը և պատասխանը մեկն է՝ փրկություն կա, եթե ցանկանաս, եթե սիրես  …. Քրիստոսի բարի լուրի ավետաբերն այստեղ է: Նա աստվածային՝ ագապե սիրո հզոր ալիքով կմաքրագործի հուսահատությունը, այս ալիքը կործանարարներից չէ, այն փրկություն է բերում՝ Հիսուս Քրիստոսն է ճանապարհը, կյանքը և ճշմարտությունը … այստեղ լավ են հասկանում Սրբազանին: Գուցե չեն կարդացել, ծանոթ չեն Աստվածաշնչին ու Տիրոջ պատվիրաններին, բայց դրանք արյամբ են ներարկված այս մարդկանց մեջ՝ նահատակություն, զոհաբերություն և անսահման սեր, որ ի վերուստ կա նրանցում, քանզի կամենում են և կատարում: Դե իսկ սա էլ Աստծուց է:

… Անգամ սրճարան ունեն՝ «սրճարան Էքստրիմ-Բերքաբեր»: Բերքաբերցի Յուրայի տանը պատշգամբը անվանում են «սրճարան Էքստրիմ»:  Լուսանկարում Բերքաբերցի Յուրան է, ծեփվածքներով տան պատին կրակոցների տեղերն են:

«Ով եկավ այցի գնալու ենք Բերքաբեր՝ Յուրայի տուն սուրճ խմելու», հրավիրում է սիրելի Բագրատ Սրբազանը:

12369125_1484848498491751_708554897664004882_n 1396_10153881514349468_5004817000819603263_n 1377439_10153881515939468_3708730004883329887_n

1501681_1484848501825084_8758679738499965486_n

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ