22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Մահմեդականը երազի միջոցով ապաշխարել է. Crossnews.am

Խաջա Մուհամեդ Ահմեդը ծնվել ու մեծացել է մահմեդական միջավայրում և ուխտագնացություն է կատարել Մեքքա, գրում է crossnews.am-ը:

«Իմ ողջ կյանքի ընթացքում ես ծայրահեղական մահմեդական եմ եղել: Մեր ընտանիքում միշտ համարվել է, որ մեր կոչումն իսլամի տարածման ու ամենուր մզկիթների կառուցման մեջ է»:

Մզկիթում լինելով հեղինակավոր դեմքերից մեկը՝ Մուհամեդը զինվորագրում էր մահմեդականներին այն խմբերի մեջ, որոնք հետևում էին քրիստոնյաներին եկեղեցի գնալիս ու ծեծում նրանց:

«Այն տեղանքում, որտեղ իրականացնում էինք դա, ես այրել եմ յոթ Աստվածաշունչ»,- խոստովանում է Մուհամեդը: Նա անգամ դանակով հարձակվել է մի քրիստոնյայի վրա:

Այդպիսին էր Մուհամեդի կյանքը, մինչև մեկ անգամ գիշերը նա տեսնում է մի տարօրինակ երազ:

«Ես քնած էի, երբ հանկարծ դրսից մի ձայն լսեցի, ասես երկնքից, որն ասում էր. «Մուհամե՛դ, Մուհամե՛դ, դուրս արի մութ խավարից ու հետևիր Ինձ»,- պատմում է Մուհամեդը,- ես, հասկանալով, որ դա քրիստոնեության Աստծո ձայնն է, արթնանալուն պես՝ պատմեցի մորս, սակայն նա հրաժարվեց լսել, ավելին՝ վռնդեց ինձ տանից:

Մահմեդական ընտանիքում մեծացած երիտասարդի համար, որը տարիներ շարունակ պահպանել է մահմեդական խիստ օրենքները, հեշտ չէր միանգամից դավանափոխ լինելը:

Եվ նա նորից երազ է տեսնում: Այս անգամ Աստված խիստ տոնով է դիմում նրան. «Մուհամե՛դ, դու կթողնես խավարի այս երկիրը ու կհետևես ինձ»: Բայց Մուհամեդը, միևնույնն է, անտեսում է այդ ձայնը, որից շատ չանցած ծանր հիվանդանում է:

«Ես չէի կարողանում ուտել, քայլել ու անգամ խոսել: Ասես մի ծանր բեռ ընկած լիներ ինձ վրա: Ես դիմում էի զանազան բժիշկների, բայց ոչ մի բուժում չէր օգնում»: Եվ ահա Մուհամեդը հիշում է այն միսիոներներին, ովքեր փորձում էին իրեն վկայել Հիսուս Քրիստոսի մասին:

«Ես վախենում էի, որ իմ հարազատներն ու ընկերները կսպանեն ինձ, բայց դա չխանգարեց ինձ կապ հաստատելու քրիստոնյա միսիոներների հետ՝ խոսելու ու պարզելու, թե ինչ պետք է ես անեմ:

Նրանք պատմեցին ինձ Ասվածաշնչի մասին ու ոգեշնչեցին ինձ: Ես որոշեցի ընդունել Հիսուս Քրիստոսին որպես անձնական Փրկիչ, ապաշխարեցի իմ մեղքերի համար: Նույն օրը ես ազատագրվեցի վախերից, հոգիս տանջող այն ծանր բեռից ու բոլոր ֆիզիկական ցավերից և հիվանդություններից»: Բայց սա ընդամենը սկիզբն էր:

«Ես իմ վկայությամբ կիսվեցի մորս հետ, ինչպես նաև՝ մեր ընտանիքի բոլոր անդամների հետ, պատմեցի իմ բժշկության և այն մասին, որ ես վերջապես ձեռք եմ բերել խաղաղություն իմ սրտում, և շատերը նրանցից ընդունեցին Հիսուս Քրիստոսին»:

Չնայած նա գիտեր, որ իր մեղքերը ներվել են, այնուամենայնիվ, մեղքի զգացում ուներ՝ նախկինում քրիստոնյաների դեմ գործած հանցանքների համար:

«Ես զղջում եմ Աստծո առջև՝ նախկինում իմ կատարած գործերի համար»:

Այժմ այն քրիստոնյան, ում վրա ժամանակին հարձակվել էր Մուհամեդը, նրա մտերիմ ընկերն է դարձել: Նրանք երկուսով հաճախում են դասընթացների Աստվածաշնչյան դպրոցում: Քրիստոնեական այդ առաքելությունն ունի ռազմավարական տեսիլք՝ Եթովպիայում Ավետարանի տարածման վերաբերյալ:

Մուհամեդը վկայում է, որ իրենց ընկերությունն ու համատեղ աշխատանքը հնարավոր են դարձել միմիայն Հիսուս Քրիստոսի բժշկարար զորության շնորհիվ:

«Ես մի փոքր անգամ չեմ կասկածում, որ Հիսուս Քրիստոսն իրական է. Նա է իմ սրտում խաղաղության, իմ բժշկության, իմ ծառայության աղբյուրը: Նա իմ Փրկիչն է»,- ասում է նախկին մահմեդականը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ