Իմ համամասնականը հավասար է մի քանի հատ մեծամասնականի
ԲՀԿ խմբակցության մեջ փաստացի գտնվող պատգամավոր Արագած Ախոյանը կարծում է, որ երբեք խնդիր չի ունենա հաջորդ խորհրդարան անցնելու կապակցությամբ:
Հիշեցնենք, որ պատգամավորը ընտրվել է ԲՀԿ ցուցակով մեծամասնական ընտրակարգով և փետրվարյան հայտնի դեպքերից հետո առաջինն էր, որ դուրս եկավ ԲՀԿ խմբակցությունից: Չնայած դրան նա շարունակեց փաստացի մնալ խմբակցության կազմի մեջ, այլապես, ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն, պետք է վայր դներ իր մանդատը: Henaran.am-ի հետ զրույցում պատգամավորը խոսեց իր անելիքների մասին:
«Իմ համամասնականը հավասար է մի քանի հատ մեծամասնականի:
Պատգամավոր դառնալու հետ կապված խնդիր չեմ ունենա` հաշվի առնելով այն հանգամանքը, որ Արագածոտնի մարզից եմ, որի բնակչության 80 տոկոսը գաղթականներ են, իսկ ես զբաղված եմ այնպիսի գործով, որը հոգեհարազատ է այդ բնակչությանը: Նրանք իմ կերպարի մեջ տեսնում են այն մարդուն, որը օգտակար կարող է լինել Արևմտյան Հայաստանի խնդիրներով և նոր բան առաջարկել»,- մեկնաբանեց պատգամավորը: