07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Ենթադրությունը, որ Թուրքիան կարող էր ռուսական ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար, աբսուրդ է․ Սպիտակ տունը՝ Պուտինին

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշուա Էրնեստը նախօրեին մեկնաբանել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն խոսքերը, որ Թուրքիան կարող էր ռուսական Су-24 ինքնաթիռը խոցել՝ ԱՄՆ-ին հաճոյանալու համար։

Հիշեցնենք, որ նախօրեին իր մեծ ասուլիսի ժամանակ Պուտինն ասաց, որ «Եթե Թուրքիայի իշխանությունից որեւէ մեկը որոշել է ամերիկացիների ինչ-որ տեղը լիզել, չգիտեմ,  դա ամերիկացիներին պետք էր, թե ոչ»՝ նկատի ունենալով այն, որ Թուրքիան իր այդ քայլով փորձել է հաճոյանալ ԱՄՆ-ին։

Էրնեստն այդ ենթադրությունն աբսուրդ է համարել։

Նա հիշեցրել է, որ ռուսական ինքնաթիռը խախտել էր Թուրքիայի սահմանը, եւ Թուրքիան իրավունք ուներ  պաշտպանել իր տարածքը։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ