30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

Շուկայում կեղծ դեղեր կան. առողջապահության նախարարությունը զգուշացնում է

ՀՀ ԱՆ առողջապահական պետական տեսչությունը «Հոֆֆմանն-Լյա Ռոշե» ՍՊԸ ընկերության հայաստանյան ներկայացչության կողմից ներկայացված դիմումի հիման վրա  հարուցել է վարչական վարույթ անհատ ձեռնարկատեր Աշոտ Գյունաշյանին պատկանող դեղատնային կրպակում (հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 1/8) և նոյեմբերի 11-ին իրականացվել զննում՝ «Դեղերի մասին» ՀՀ օրենքի և դրան առնչվող իրավական այլ ակտերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության լրատվական ծառայությունը:

Արդյունքում հայտնաբերվել են ՀՀ-ում չգրանցված և ապօրինի ներմուծված մի շարք դեղեր, այդ թվում` «Химтех» անվանմամբ արտադրողի պիտակավորված (առանց արտադրողի հասցեի և սերիայի խմբաքանակի մասին տեղեկատվության) «Ֆուրացիլին» ակնակաթիլներ` 1:5000, 15մլ, ապակե սրվակ և «Ականջի կաթիլներ»` 15մլ, ապակե սրվակ տեղական արտադրության դեղերը, որոնք, ինչպես պարզվել է լաբորատոր փորձաքննությամբ, մի շարք ցուցանիշներով չեն համապատասխանում սահմանված որակական ցուցանիշներին և կարող են հանգեցնել մի շարք ախտահարումների, այդ թվում` տեսողական օրգանի:

Դեղատան նկատմամբ կիրառվել է գործող  օրենսդրությամբ սահմանված տուգանք՝ 100 000 դրամի չափով և տրվել կարգադրագիր՝ խախտումները վերացնելու նպատակով: Միաժամանակ աշխատանքներ են տարվում անորակ, չգրանցված դեղն արտադրողի և այլ իրացնողների հայտնաբերման և շուկայից նշված դեղերի հետկանչի ուղղությամբ:

ՀՀ առողջապահության նախարարությունը կոչ է անում զերծ մնալ նշված դեղերի ձեռք բերումից, իրացումից և կիրառումից:

 

 

 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ