29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոնսերատ Կաբալյեն դատապարտվել է վեց ամսվա ազատազրկման

Բարսելոնի դատարանը հռչակավոր օպերային երգչուհի Մոնսերատ Կաբալյեին վեց ամսվա ազատազրկման է դատապարտել հարկերի հետ կեղծարարության համար: Երգչուհին, սակայն, ամենայն հավանականությամբ, պատիժը կկրի պայմանականորեն, գրում է gazeta.ru-ն:

Կաբալյեն լիովին ընդունել է իր մեղքը: Վատառողջ լինելու պատճառով նա նիստերի դահլիճում անձամբ ներկա չի եղել, իսկ ցուցմունքները տվել է տեսակապով։

Բացի այդ, երգուհին դատապարտվել է 254 հազար 231 եվրոյի չափով տուգանքի: Երգչուհին նաեւ չի կարողանա պետական օգնություն ստանալ մեկուկես տարվա ընթացքում եւ պետք է եւս 72 հազար եվրո մուծի որպես ժամկետանց վճարումների տոկոսներ:

Կաբալյեն մեղադրվում էր այն բանում, որ իբրեւ ֆիզիկական անձ 2010 թվականին իսպանական գանձարանին հարկեր չի վճարել։  Կաբալյեն ձեւականորեն համարվում է Անդորայի բնակիչ, ինչը եւ նրան թույլ է տվել հարկեր չվճարել Իսպանիայում: Սակայն դատախազությունը հաստատել է, որ երգչուհին իր իբր Անդորայում «բնակվելն» օգտագործել Է միակ նպատակով՝ խուսափել հարկեր վճարելուց, թեեւ ինքը մշտապես բնակվել է Բարսելոնում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ