61-ամյա տղամարդը ցանկանում էր գնել 9-ամյա աղջկան` սեքսուալ նպատակով
ՌԴ Սամարայի մարզում քրեական գործ է հարուցվել 61-ամյա տեղի բնակչի նկատմամբ` մարդկանց վաճառքի հոդվածով, հաղորդում է “Вести”-ն:
Հետաքննության տվյալներով` հունվարի 18-ին նա 2 հազար ռուսական ռուբլի է տվել միր կնոջ, որպեսզի վերջինս 9-ամյա դստերը տրամադրի նրան` սեքսուալ շահագործման նպատակով: Սակայն տղամարդն իր հանցագործ միտքը չի կարողացել ավարտին հասցնել, քանի որ նրան ձերբակալել են իրավապահ մարմինները: