Քերրին Լավրովին ռուսերենով շնորհակալություն է հայտնել /վիդեո/
Այսօր Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերրիի հանդիպումը, հայտնում է РИА Новости-ն։
Հանդիպմանը ներկա են եղել 150 լրագրող, այն մեկնարկել է 15 րոպե ուշացումով։ Ջոն Քերրին ասել է, որ հույս ունի, որ այս բանակցությունները կնպաստեն բազմաթիվ խնդիրների կարգավորմանը, այդ թվում՝ սիրիական հարցի։ Նա ասել է, որ բանակցությունները շարունակվելու են նաեւ Նյու-Յորքում։
Իր խոսքի ավարտին Ջոն Քերրին ռուսերեն լեզվով շնորհակալություն է հայտնել Լավրովին։
Նշենք, որ Քերրին հանդիպում կունենա նաեւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։