Դեդ Հասանին Վրաստանում հուղարկավորել արգելել է Սաակաշվիլի՞ն /վիդեո/
Հունվարի 16-ին Մոսկվայում սպանված քրեական հեղինակություն Ասլան Ուսոյանի` Դեդ Հասանի հուղարկավորությունը շարունակվեց 3 օր, գրում է “Комсомольская правда”-ն:
Հունվարի 18-ին հոգեհանգստի արարողություն տեղի ուենցավ Տրոեկուրովյան գերեզմանատանը, որտեղ Հասանին հրաժեշտ տալու էին եկել մի քանի հազար մարդ, այդ թվում` հանցագործ աշխարհի ղեակավարներից: Արարողությունը գերեթ ողջ գիշեր շարունակվել է: Լրագրողներին եւ կողմնակի անձանց մուտքը գերեզմանտուն արգելված էր: Ուրբաթ օրը Ուսոյանի դին հատուկ չվերթով Մոսկվայի “Վնուկովո-3” օդանավակայանից պետք է ուղեւորվեր Վրաստան:
Սակայն Թբիլիսիի փոխարեն այն ուղեւորվեց Դոնեցկ, որից հետո հայտնի դարձավ, որ Վրաստանը հրաժարվել է ընդունել “օրենքով գողի” դին: Ըստ որոշ լուրերի` նման հրաման է պաշտոնապես արձակել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, չնայած որ Հասանի` Թբիլիսիի տանն արդեն հոգեհանգստի արարողություն է ընթանալիս եղել, իսկ տեղի գերեզմանատանը պատրաստ է եղել նրա տեղը: Նույն օրը նրա դին տեղափոխվեց Մոսկվա:
Կիրակի օրը Խովանսկի գերեզմանատանը վերջապես տեղի ունեցավ հուղարկավորությունը: Ինչպես եւ հոգեհանգստին, հուղարկավորությանը եւս շուրջ հազար մարդ է ներկա գտնվել, որոնց թվում “օրենքով գող” Ջեմալ Միքելաձեն, ով համարվում է Հասանի թշնամիներից մեկը: Գերեզմանը բառացիորեն ողողվել է կարմիր վարդերով եւ ծաղկեպսակներով, որոնցից մեկի վրա նույնիսկ “աշխարհի գողերի հզոր պատրիարք Դեդ Հասանին” գրառում է եղել, մյուս ծաղկեպսակներից յուրաքանչյուրի վրա` “ստորագրություններ”` “Սամարայի ախպերությունից”, “Ուկրաինայի ախպերությունից” եւ այլն:
Հասանին պատկանող “Старая кибитка” ռեստորանը կարողացել է տեղավորել միայն մոտ հարազատներին եւ ընկերներին: Աշխարհի տարբեր մասերից ժամանած հյուրերն ուղղվել են Մոսկվայի տարբեր ռեստորաններ:
Դեդ Հասանը սպանվեց հունվարի 16-ին Մոսկվայում: