21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Անցնում են 6 ժամյա աշխատանքային ռեժիմի

Շվեդիայում գնալով ավելանում է այն ընկերությունների թիվը, որոնք իրենց աշխատողների համար 6 ժամյա ռեժիմ են սահմանում: Այս մասին տեղեկացնում է Euronews-ը:

Ընկերությունները, որ 2 ժամով կրճատում են իրենց աշխատակիցների աշխատանքային ժամը, չեն պատրաստվում աշխատավարձը կրճատել: Այստեղ համոզված են, որ եթե մարդիկ ավելի քիչ աշխատեն, քիչ կհոգնեն և չեն հասցնի ձանձրանալ իրենց սիրելի աշխատանքից: Բացի այդ՝ ավելի շատ ժամանակ կունենան տրամադրելու իրենց անձնական կյանքին և կմոտիվացվեն ավելի լավ աշխատելու:

Սակայն այս ամենի հետ մեկտեղ՝ որոշ ընկերություններ նաև մի քանի սահմանափակումներ են առաջ բերել, օրինակ՝ ավելի քիչ օգտվել համացանցից, սոցցանցերում քիչ շփվել ընկերների հետ և հնարավորինս չշեղվել աշխատանքային գործընթացից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ