Հայաստանում պետական կառավարման նոր համակարգը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին. ռուս պատգամավոր
Հայաստանում պետական կառավարման ձևի փոփոխությունը չի ազդի Ռուսաստանի հետ հարաբերությունների վրա: Նման հայտարարւթյուն է արել ՌԴ պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկին, գրում է РИА Новости-ն:
«Հայ ժողովուրդը կողմ է քվեարկել կառավաման նոր համակարգին և սահամանդրության փոփոխությանը: Նախագահ Սարգսյանի նախաձեռնությունը աջակցություն է ստացել, անգամ` ընդդիմության շատ ներկայացուցիչների կողմից, կողմ քվեների տոկոսը շատ մեծ է, իսկ թե ինչպես կդասավորվեն ուժերը կտեսնենք մոտ ապագայում»,- ասել է նա:
Ռուս պատգամավորը չի բացառել, որ անցումը խորհրդարանական համակարգին կարող է բերել խորհրդարանական վաղաժամ ընտրությունների: «Դա, իհարկե, այդ երկրի ներքին գործն է: Սակայն մի բանում համոզված եմ. սահմանադրական բարեփոխումները և կառավարման նոր ձևը չի փոխի բարիդրացիական հարաբերությունները Ռուսաստանի հետ»,- ասել է նա: