21 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Մի՛ արեք լուրջ, կին եք … ո՞ւր են էդ փողերը»

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ԱԺ հերթական քառօրյայի  ժամանակ հայտարարեց, թե չի ուզում «վատ բաներ» ասել ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի հասցեին, բայց ստիպված է` վերջինս չարաշահում է բարեկրթությունը:

«Չեմ ուզում նման բաներ ասել, բայց Ձեր ձեռնարկներում գրեթե մոտեցել եք սկանդալային համբավ ունեցող այնպիսի շրջանակների, ինչպիսիք են «Ֆեմեն» խումբը: Մի՛ արեք լուրջ, կին եք, ինտելեկտ ունենք,-ասաց ԿԳ նախարարը,-լավ կլինի, եթե Ձեր նկարը այրենք»:

Հիշեցնենք, Փոստանջյանը երեկ այրել է նախագահ Սերժ Սարգսյանի, ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի, ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի խրտվիլակները:

Աշոտյանը անցավ նաև հանրաքվեի քվեարկության ընթացքին. «Երեկ ամբողջ օրը ՀԱԿ-ը բողոքում էր, որ «Ժառանգության» ձայները ծախված են,  կարող ա՞ Ձեզ են անցել այդ փողերը, կամ Րաֆֆի Հովհաննիսյանին, եթե ՀԱԿ-ի ահազանգերը ճիշտ են: Ո՞ւր են գնացել էդ փողերը»:

Արմեն Աշոտյանը Զարուհի Փոստանջյանին հիշեցրեց` Րաֆֆի Հովհաննիսյանի՝ նախագահական ընտրություններին առաջադրվելու ժամանակ Փոստանջյանը գնաց ԱՄՆ՝ սովորելու:

«Թողեցիք և գնացիք ԱՄՆ, լավ  արեցիք, որովհետև գնացիք սովորելու, բայց զուգահեռ մեր երիտասարդներին կոչ եք անում դասադուլ անել: Դուք գնաք սովորեք, Ձեր կրթության որակը ավելացնեք, իսկ ուսանողներին ուզում եք օգտագործել որպես թնդանոթային մի՞ս, որոնց ուզում եք բերել հրապարակ, ձեր անուշ քաղաքական ձեռնարկին երկրորդ կյանք տալու համար: Որքանով եք ազնիվ, դուք ուզում եք սովորել դրսում, վայելել, Սաակաշվիլիի հետ նկարվել, իսկ ստեղի էրեխեքին ուզում եք դասերից կտրել»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ