«Նոր Հայաստան»-ի «կոտրած տաշտը»
Ժամը 15:00-ին «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի ներկայացուցիչներից Ազատության հրապարակում էր միայն «Ժառանգության» ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանը: Հրապարակը բազմամարդ չէր, մի քանի ծերունիներ ու մի խումբ երիտարսարդներ քաղաքական քննարկումների մեջ էին` ճակատի հրավիրած «տխուր» ասուլիսի ֆոնին:
Ընդամենը 5 րոպե խոսեց Արմեն Մարտիրոսյանը. ներկայացրեց այն խախտումները, որոնք իրենց ներկայացուցիչները ընտրատեղամսերում արձանագրել են: Տեղեկացնենք, այսօր երեկոյան ժամը 20:00-ին Ճակատի ներկայացուցիչները բոլորին հրավիրել են Ազատության հրապարակ, այստեղից հանրաքվեի ամփոմանը հետևելու և մեկնարկելու հեղափոխությունը: