ԲՀԿ-ից խոստովանում են
ԲՀԿ-ական պատգամավոր Վահան Բաբայանն արձագանքելով Հմայակ Հովհաննիսյանի՝ ԲՀԿ-ի դեմ ուղղված քննադատությանը, նշել է. ՛՛Երբ շանը հաց ես տալիս, ուտելուց հետո նա շարունակում է հաչալ, նույն կերպ, երբ Հմայակ Հովհաննիսյանին լուրջ ես վերաբերվում, մոռանալով իր ով լինելը, իրեն թույլ է տալիս խոսել մի մարդու մասին, ում շնորհիվ ամիսներ առաջ փորձում էր վեր հառնել քաղաքական գերեզմանից՛՛:
՛՛Փաստորեն, ԲՀԿ-ից խոստովանում են, որ իրանց ցուցակի 9-րդ համարին քաղաքական գերեզմանից են գտել ու այդ պատվավոր տեղը տվել (ի դեպ, ինքը՝ Բաբայանը ցուցակում 19-ն էր): Հարց է առաջանում, իսկ ինչո՞ւ կամ ումից եք բողոքում: Ինչի նոր ե՞ք այդ մասին իմացել՛՛,-մեկնաբանում է քաղաքագետ Տիգրան Աբրահամյանը:
Հիշեցնենք, Հմայակ Հովհաննիսյանն անդրադարձել էր հարցն, թե ինչու չառաջադրվեց Գագիկ Ծառուկյանը: