Գարի Կասպարովը վաճառել է թագը՝ հայ փախստականներին օգնելու համար
Գարի Կասպարովը վաճառել է իր թագը, որպեսզի օգնի հայ փախստականներին։ Նման հայտարարություն է արել FIDE-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը, գրում է «Կոմերսանտ»-ը:
Իլյումժինովը ասել է, որ ինքն է գնել այդ թագը։
«Ընդամենը մի անգամ ես գնեցի նրա թագը։ 1990թ., երբ նա հաղթել էր Կարպովի հետ չեմպիոնական խաղում: Kоrloff ոսկերչական ընկերությունը նրան թագ էր հանձնել, որը զարդարված էր 1118 սև և սպիտակ ադամանդներով։
Նա որոշել էր վաճառել այդ թագը, իսկ գումարը փոխանցել հայ փախստականներին։ Անգամ ինչ-որ գնորդ կար, ոմն արաբ շեյխ։ Բայց շեյխն ինչ-որ պահի անհետացավ, իսկ Կասպարովը փախստականներին արդեն գումար էր խոստացել։ Այդ ժամանակ էլ ես գնեցի թագը»,- պատմել է Իլյումժինովը, որը չի հայտնել գումարի չափը, սակայն նշել է, որ գործարքը կնքվել է Շվեյցարիայում։