10 Հունվարի, Ուրբաթ, 2025
KFC

Թուրքիայի հանդեպ տնտեսական սահմանափակումներով հարցը չի փակելու․ Պուտին

Ռուսաստանը չի պատրաստվում զենք թափ տալ ու կոշտ ռազմական ուժ կիրառել՝ ի պատասխան թուրքական օդուժի կողմից ռուսական Սու-24 ռմբակոծիչի խոցման, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ Դաշնային ժողովին ուղղված ելույթում։

Սակայն նա միեւնույն ժամանակ նշել է, որ Թուրքիան «լոլիկներով գլուխը չի ազատի»՝ տնտեսական ոլորտում սահմանափակումներով հարցը չի փակվելու, գրում է РИА Новости-ն։

«Մեր կողմից նյարդային, մեր ու ամբողջ աշխարհի համար հիստերիկորեն վտանգավոր արձագանք չի լինի։ Հիմնականում մեր գործողությունները պատասխանատու են լինելու մեր երկրի, մեր ժողովրդի առաջ: Մենք չենք պատրաստվում ու չենք կռվելու զենքով։ Սակայն եթե ինչ-որ մեկը կարծում է, որ ռազմական հանցագործություն գործելով, մեր մարդկանց սպանելով կազատվեն լոլիկներով և շինարարության կամ այլ ոլորտներում ինչ-որ սահմանափակումներով, սխալվում են»,- ասել է Պուտինը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ