23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

‘Ֆուտբոլի արքան’ նշում է իր 72-ամյակը

Այսօր` հոկտեմբերի 23-ին, աշխարհի լավագույն ֆուտբոլիստը, ‘ֆուտբոլի արքա’ Պելեն նշում է իր 72-ամյակը:

Էդսոն Արանտես Դու Նասիմենտու, ով հայտնի է որպես Պելե (պորտուգալերեն՝ Pelé), բրազիլացի ֆուտբոլիստ է, կենտրոնական հարձակվող, ում կոչել են ‘ֆուտբոլի արքա’։ Նա հանդես է եկել ‘Բաուրուում’ (1950-55), ‘Սանթոսում’ (1956-74) և Նյու Յորքի ‘Կոսմոսում’ (1975-77)։

Բրազիլիայի ազգային հավաքականում անցկացրել է 93 խաղ, խփել 77 գոլ։ Աշխարհի եռակի չեմպիոն է (1958, 1962 և 1970թթ.)։ 1958-ի և 1970-ի աշխարհի առաջնությունների լավագույն ֆուտբոլիստը։ Մասնակցել է նաև 1966-ի առաջնությանը։ Լիբերտադորեսի գավաթի և միջմայրցամաքային գավաթի խաղարկությունների հաղթող (1962-63թթ)։ 1970թ աշխարհի լավագույն մարզիկ։ Հարավային Ամերիկա-ի լավագույն ֆուտբոլիստ (1973):

Նրան է պատկանում բրազիլական երկու ռեկորդ. 1958-ին 30 խաղում խփել է 58 գոլ, «Սանթոս»-«Բոտաֆոգո» հանդիպման ժամանակ (13։0) խփել է 11 գոլ։ Ընդհանուր առմամբ դարձել է 1284 գոլի հեղինակ 1363 խաղում։ Եղել է Բրազիլիայի սպորտի կոնֆեդերացիայի նախագահ։ 1950թ.-Սկսել է խաղալ Տրես Կարոկաս քաղաքի Բաուրու թիմում 1956թ.-տեղափոխվել է Սանտոս և 15 տարեկանում, հանդես գալով Բրազիլիայի առաջնությունում, առաջին մրցաշրջանում խփել է 32 գոլ: 1957թ.-16 տարեկանում ընդգրկվել է Բրազիլիայի հավաքական և առաջաին գոլը խփել է Արգենտինայի դարպասը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ