13 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

«Չմտածես ախպերս, դու հաղթելու ես»

Հայկ Կյուրեղյանը ծափերով ընդունեց դատարանի մերժումը, իսկ ընկերները բացականչեցին. «Չմտածես ախպերս, դու հաղթելու ես»: ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը նոյեմբերի 30-ին անփոփոխ թողեց ՝ 9 տարվա ազատազրկման դատապարտված Հայկ Կյուրեղյանի վերաքննիչ բողոքի մասին որոշումը:

Հայկը դատարան էր եկել «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» գրությամբ պաստառով: Հիշեցնենք, 2014թ. հունիսի 12-ին մեկնարկած Շանթ Հարությունյանի գործով դատական նիստից րոպեներ առաջ արտակարգ դեպք էր տեղի ունեցել դատարանի բակում։ 31-ամյա Հայկ Կյուրեղյանը կանգնել էր մեքենայի վրա՝ օդամղիչ ատրճանակը ձեռքին եւ կրակել ոստիկանների վրա՝ վիրավորելով նրանցից մի քանիսին։ Ոստիկանները նրան վնասազերծել եւ բերման էին ենթարկել։

Կյուրեղյանի նկատմամբ մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4-րդ մասի՝ «խուլիգանություն զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ», եւ 316-րդ հոդվածի 4-րդ մասի ՝ «իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը» հատկանիշներով:

«Ես չեմ ընդունում իմ դեմ առաջադրված մեղադրանքը և կարող եմ ասել, որ մեր երկրում իրավական համակարգը չի գործում»,-սրանք Հայկի վերջին խոսքերն էին դատարանում: Հայրն էլ լրագրողների հետ զրույցում ասաց` դատարանի որոծումը սպասված էր:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ