25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ էր Արթուրը ամբողջովին մերկ, մյուսները` նույնիսկ կոշիկներով

Ազատամարտիկ, հետախույզ Արթուր Բունիաթյանը Նորք-Մարաշում վնասազերծված  զինված խմբավորմանը չի շտապում ահաբեկչական որակումը տալ.

«Նախ առաջինը, եթե դա լիներ ահաբեկչական խմբավորում, նման զենք-զինամթերքի առկայության պայմաններում, ՀՀ ԱԱԾ-ի «ԱԼՖԱ» ջոկատայիններին, եթե անգամ ավելացնեինք մի որևիցէ  «ՕՄԵԳԱ» ջոկատ՝ նրանք նախ չէին համարձակվի մոտենալ այդ տանը, հետո կասկածում եմ, որ ինչ-որ մեկը նման հրաման արձակեր, քանի որ կարծում եմ ԱԱԾ-ն քաջատեղյակ է եղել այդ տան մեջ գտնվող արսենալի մասին: Եթե նրանք իրոք ահաբեկիչներ լինեին՝ Հայաստանում այսօր սուգ հայտարարված կլիներ: Իրենց և լրագրողների նկարահանած կադրերը ապացուցում են ասածս՝ գրոհման պրոցեսը և այլն»:

Բունիաթյանի դիտարկմամբ` մինչև ատամները զինված ահաբեկիչը՝ չէր քնի արսենալի վրա ու թույլ տար, որ իրեն պառկեցնեն փորի վրա. « Ի դեպ, այդչափ արսենալով մենք պատերազմի ժամանակ լուրջ գործողություններ ենք կատարել: Ինչևէ… ես չեմ կարծում, որ ահաբեկիչը այդքան զինատեսակ մի տեղ հավաքեր: Գտնում եմ, որ կոնկրետ տեռորիստի պիտակը ճիշտ չի:

Ազատամարտիկը փաստում է` ահաբեկիչների պարագայում այդքան հեշտ չէր լինելու. «Տեռորիստների դեպքում այդ տունը հնարավոր կլիներ գրոհել միայն ուղղաթիռով ռմբակոծման և այլ հեռահար միջոցներով: Երկրորդը մենք բոլորս ականատես եղանք ԱԱԾ – ի նկարահանած կադրերին՝ գրոհումից հետո, թե ինչպես էր Արթուր Վարդանյանը ամբողջովին մերկ բազմոցի ծածկոցով ծածկված, իսկ մնացածը հագուստով և նույնիսկ կոշիկներով:

Ին՞չ է Վարդանյանը ժամանակ չի ունեցել հագնվելո՞ւ, թե՞ բոլորին թույլ են տվել, իսկ նրան որպես « տեռորիստական խմբավորման պարագլուխ»` ոչ: Հազար ներողություն ես չեմ կարծում, որ դա նաև ստրիպտիզ ակումբ է: Տրամաբանելու և վերլուծելու արդյունքում ստացվում է մի այլ բան, որը մտածելու տեղիք է տալիս. վերջիվերջո, ինչո՞ւ է այդ անձնավորությունը մերկ, մնացածը` հագուստով …

Ես, իհարկե, ունեմ իմ տրամաբանական վերլուծումը, բայց այդ մասին միգուցե ավելի ուշ կարելի է խոսել… երրորդը սա, իհարկե վերաբերվում է  նկարիչին, որը նկարել է և հեռարձակման դրել քաղաքացու նույնիսկ հանցագործի մերկ ծածկոցով փաթաթված լուսանկարը կամ տեսահոլովակը:

Սա մարդու իրավունքների կոպիտ ոտնահարում է: Չորրորդը` ինչ վերաբերվում է Արթուր Վարդանյանի Սիրիայում կռվելու փաստին՝ ըստ այն տեղեկությունների, որոնք արտահայտվել են Արցախից կամ Երևանից ինտերնետ սայթերում, մասնավորապես ֆեյսբուքում ես հասկացա, որ նա եղել է Սիրիայում, Բեյրութում, բայց մասնակից չի ոչ մի մարտական գործողության: Ո՞րն է եղել նրա առաքելությունը այնտեղ՝ ես չգիտեմ: Դա կարող է իմանալ միայն ԱԱԾ – ն քանի, որ առանց նրանց իմացության Սիրիա գնալը ուղղակի անհնար է»:

download (1)

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ