24 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Եթե ննջեցյալին տաք ջրով լողացնեն մահից հետո, իբրև թե նա կմաքրվի իր բոլոր մեղքերից

Ֆրանսիան մի ինչ-որ զարգացող երկիր չէ, այն շատերից առաջ է ընթանում: Բայց չնայած դրան, վերջին տարիներին* ութսուն հազար ֆրանսիացի մահմեդական է դարձել: Ինչո՞ւ: Որովհետև մեղքը նրանց մոտ նորաձև է դարձել, բայց խիղճը տանջում է նրանց ու նրանք փորձում են հանգստացնել այն: Հին հույները, կամենալով իրենց կրքերն արդարացնել՝ տասներկու աստված էին հորինել իրենց համար: Այդպես էլ ֆրանսիացիները, փորձել են մի այնպիսի կրոն գտնել, որ կարդարացնի իրենց կրքերը, որպեսզի այդ հարցն այլևս չանհանգստացնի նրանց:

Կարելի է ասել, որ մահմեդականությունը ձեռնտու է իրենց. մի քանի կին կարող ես ունենալ, իսկ հաջորդ կյանքում այդ կրոնն անսահմանափակ քանակությամբ փլավ է խոստանում նրանց, թթվասեր ու մեղրի ծովեր: Եվ եթե ննջեցյալին տաք ջրով լողացնեն մահվանից հետո, ապա, իբրև թե, նա կմաքրվի իր բոլոր մեղքերից:

Մաքուր-մաքուր Ալլահի մոտ կգնան: Էլ ի՞նչ է անհրաժեշտ: Ամեն ինչ այնքա՜ն հարմար է: Բայց ֆրանսիացիները հանգիստ չեն գտնի: Նրանք ներքին խաղաղության են ձգտում, բայց չեն գտնի այն, որովհետև կրքերն արդարացում չունեն:

Ինչ էլ, որ մարդիկ հորինում են, ինչ անզգամության ետևում էլ, որ թաքնվում են՝ միևնույն է, հանգստություն չեն գտնում: Նրանք տանջվում են իրենց հոգում՝ փորձելով արդարացնել այն, ինչ արդարացում չունի: Նրանք քայքայված են ներքուստ: Այդ պատճառով էլ զվարճություն են փնտրում, վազում են բարերով ու դիսկոտեկներով, հարբում են, հեռուստացույց նայում… Այսինքն խիղճը տանջում է նրանց ու նրանք հիմարություններով են զբաղվում՝ մոռացության մատնվելու համար:

Եվ նույնիսկ, երբ քնած են, կարծում ես հանգի՞ստ են: Մարդը խիղճ ունի: Խիղճն ամենաառաջին Սուրբ Գիրքն է, որ Աստված տվել է նախամարդկանց: Մենք «պատճենում ենք» խիղճը մեր ծնողներից: Որքան էլ մարդ տրորի իր խիղճը, միևնույն է, այն կդատապարտի նրան ներսից: Այդ պատճառով էլ ասում են. «Որդը կրծում է նրան»: Քանի որ խաղաղ հոգուց ավելի քաղցր բան չկա: Այդպիսի մարդն իրեն ոգևորված է զգում ներքուստ, թևեր է առնում ու այդ ժամանակ թռչում է:

 

* Արտասանվել է 1988թ. նոյեմբերին:

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

աղբյուրը` surbzoravor.am

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ