22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Արթուր Աբրահամի սիրած աղջիկը ԱԺ նախկին աշխատակի՞ց է

Հայազգի պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, վստահաբար, հայ ամենացանկալի փեսացուներից մեկն է, որի բազմաթիվ երկրպագուհիները եւ ոչ միայն հետաքրքրվում են նաեւ նրա անձնական կյանքով, իսկ ավելի հստակ` հավանական նշանադրության մասին լուրով :): 

Եվ ահա, վստահելի աղբյուրներից BRAVO.am-ին հայտնի է դարձել, որ անվանի մարզիկն արդեն որոշ ժամանակ հանդիպում է Լուսինե անունով մի աղջկա հետ, ով Ազգային ժողովի նախկին աշխատակից է եւ ում հայրը նախկինում Արդարադատության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից է: Ի դեպ, ըստ կայքի աղբյուրի, Արթուրի եւ Լուսինեի ընտանիքները վաղուց են մտերիմ:

Որոշ տեղեկությունների համաձայն, նշանադրության եւ ամուսնության մասին խոսք առայժմ չկա, առավել եւս որ Արթուր Աբրահամը մեկնել է Հայաստանից եւ պատրաստվում է հաջորդ մենամարտին, սակայն շշուկներ են պտտվում նաեւ, որ զույգն արդեն չի թաքցնում փոխադարձ համակրանքը, մասնավորապես, ըստ որոշ լուրերի, Արթուրին ու Լուսինեին միասին տեսել են “Vitamin” ակումբի Ամանորի տոնական նկարահանմանը:   

Հիշեցնենք, որ ավելի վաղ Henaran.am-ի հետ զրույցում Արթուր Աբրահամն ասել էր, որ իր սիրելին   բնավորությամբ շատ համեստ է, և ”խելացի ու շնորհքով աղջիկ է՛՛: 

Հավելենք, որ Արթուրը հայտարարել էր նաև` հավանաբար կամուսնանա 2013 թ-ին: Մեզ հետ զրույցում Արթուրը նշեց նաև, որ ոչ միայն ինքն է ցանկանում, այլև իր մայրիկն է ուզում, որ ինքն ամուսնանա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ