Ինչու են վրաց իշխանությունները բացառում Չախալյանին. վրացի քաղաքագետ
“Վրաստանի նոր իշխանությունները “Համաներման մասին” օրենքի շրջանակներում կիրառում են երկակի ստանդարտներ”-այս մասին Hanaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է վրացի քաղաքագետ Գելա Վասաձեն` մենկաբանելով հուվարի 13-ին Վրաստանի խորհրդարանի կողմից ընդունած “Համաներման մասին” օրենքը, որը ազատություն է շնորհել շուրջ 200 “քաղբանտարկյալի”:
“Ի՞նչ ասել է քաղբանտարկյալ: Այս հասկացության տակ քաղաքական նկատառումներով կարելի է ամենքին էլ մտցնել: Օրինակ` ցույցերի ժամանակ, երբ ցուցարարն է ոստիկանին ծեծելով մահացու աստիճանի հասցրել, արդյո՞ք կարելի է նրան քաղբանտարկայլ համարել: Ինձ համար նա չի կարող քաղաքական բանտարկյալ համարվել:
Իհարկե, Վրաստանի նոր իշխանությունները` Բիձինա Իվանիշվիլու գլխավորությամբ, “Համաներման մասին” օրենքն ընդունեցին ներքաղաքական դիվիդենտներ շահելու նպատակով”, -նշել է Վասաձեն:
Անդրադառնալով Ջավախաբնակ քաղաքական -հասարակական գործիչ Վահագն Չախալյանին, ում անունը դուրս է մնացել համաներման ցուցակներից` վրացի քաղաքագետը նշում է, որ այստեղ կա դիտավորություն:
“Համաներումը տարածվում է բոլորի վրա` անկախ քաղբանտարկյալի կարգավիճակից: Եթե համաներում են շնորհում այսպես ասած` Ռուսաստանի լրտեսներին կամ այլ մեղադրանքներով ձերբակալվածներին, այդ դեպքում ինչու են իշխանությունները բացառում Չախալյանին: Սա հենց խոսում է երկակի ստանդարտների մասին”,-ամփոփել է վրացի քաղաքագետը: