22 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Որևէ մեկն անելիք չի ունենա

Սահամանադրական բարեփոխումների նախագծի մեջ առաձին դրույթ կա նաև Առաքելական եկեղեցու և կրոնական կազմակերպությունների  վերաբերյալ, ըստ որի` ՀՀ-ում երաշխավորվում է օրենքով սահմանված կարգով գործող բոլոր կրոնական կազմակերպությունների գործունեության ազատությունը։

Այսինքն՝ Հայ առաքելական եկեղեցու և մյուս կրոնական կազմակերպությունների միջև սահմանը հստակ է. առաջինը գործում է Սահմանադրության հիման վրա, մյուսները՝ ըստ օրենքով իրենց տրված լիազորությունների։ Նոր Սահմանադրության նախագծով կրոնական կազմակերպությունները, կարծես թե, մի քանի քայլ հետ են մղվում Առաքելական եկեղեցուց:

Այս առնչությամբ Henaran.am-ը զրուցել է Մայր Աթոռի թանգարանների և արխիվի պատասխանատու Տեր Ասողիկ քահանա Կարապետյանի հետ.

«Հայ Առաքելական սուրբ եկեղեցին ի սկզբանե սրբագործել է Հայաստան աշխարհը` որպես իր բուն վիճակ: Եվ որպես ազգային եկեղեցի` իր առաքելությունը բացառապես իրականացրել է հայ ժողովրդի կյանքում: Եվ, հետևաբար, Հայ եկեղեցին այսօր մեր կյանքում միակ հինավուրց ազգային կառույցն է, որը ոչ միայն հավատքի քարոզչություն է իրականացնում, այլև իր հայապահպանության, հայրենիքի պահպանության, հայ ժողովրդի պահպանության կարևորագույն գործառույթն է իրականացնում: Որովհետև եկեղեցին նույնականացել է ազգին, և ազգը դարձել է եկեղեցի: Հետևաբար եկեղեցին առաջնահերթ կերպով մտածում է և գործում է իր առաքեության զորեղացմանը, որի արդյունքում որևէ խնդիր չենք ունենա: Եվ այդ առաքելության գագաթնակետն անձի վերափոխումն է, անձի նկարագրի կերտումն է, որպեսզի նա լինի ոչ միայն բարեպաշտ հավատացյալ, այլև նվիրյալ հայորդի իր հայրենիքին, իր ազգային կյանքին, իր ազգային ողջ ժառագությանն ու ոգեկանությանը»:

Տեր Հայրը, մեկանաբանելով այն տեսակետը, թե Հայ Առաքելական եկեղեցին մի քանի քայլով առաջ է Կրոնական կազմակերպություններից և այս առումով Կրանական կազմկերպությունների ներկայացուցիչներն իրենց անհանգստությունն հայտնում, ասաց.

«Կարծում եմ` որևէ Կրոնական կազմկաերպություն, եթե կանգնում է դեմհանդիման այս իրականությանը, բնականաբար, պետք է նեղսրտի, տարակուսի, որովհետև այդ դեպքում, եթե մեր ազգային կյանքում հավատքի և հավատքի կյանքը զորեղ լինի, մեզանից զատ որևէ մեկն այդ անդաստանում չի լինի. անելիք չի ունենա: Հայոց եկեղեցին գործում է, որպեսզի վերափոխվի հայ անհատի կյանքը: Վերակերտվի իբրև հայ մարդ և տերը լինի այն ժառանգության, որը ստացել է իր նախնիներից»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ