Մահացել է Էլդար Ռյազանովը /վիդեո/
Մոսկվայում այս գիշեր 89 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էլդար Ռյազանովը:
Ռեժիսորի մահվան պատճառը սրտի սուր անբավարարվածությունն է եղել:
Դեռեւս պարզ չէ Ռյազանովին վերջին հրաժեշտը տալու ժամկետն ու վայրը: «Հնարավոր է, դա լինի «Էլդար» կինոակումբը»,-ասել են ընտանիքի անդամները:
Ավելի վաղ Էլդար Ռյազանովը հիվանդանոց էր տեղափոխվել։ Մինչ այդ նա բուժման կուրս էր անցել սեպտեմբերին եւ հոկտեմբերին:
Նրա նկարահանած «Պարահանդեսային գիշեր», «Զգուշացիր ավտոմեքենայից», «Ծառայողական սիրավեպ», «Ծերունի ավազակները», «Իտալացիների անհավանական արկածները Ռուսաստանում», «Կայարան՝ երկուսի համար», «Գարաժ» և, իհարկե, «Ճակատագրի հեգնանքը կամ բաղնիքդ անուշ» եւ այլ ֆիլմերը սիրվել են միլիոնավոր մարդկանց կողմից։
2010 թվականին լույս է տեսել նրա՝ «Կատակերգության տխուր դեմքը կամ վերջապես արդյունքների ամփոփում» ինքնակենսագրական գիրքը: