18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ալկոհոլը եւ սեքսը

Մասնագետները խորհուրդ են տալիս թեթեւանալու համար սեքսից առաջ երբեմն մի փոքր ալկոհոլ օգտագործել: Չէ՞ որ ալկոհոլային խմիչքները ուժեղացնում են ցանկությունը, եւ սեքսն ավելի կրքոտ է լինում: Տղամարդկանց այն խորհուրդ  է տրվում, քանի որ դրա շնորհիվ հնարավոր է ձգել սերմնաժայթքումը, իսկ կանայք պարզապես ազատագրվում են բարդույթներից: Սակայն պետք չէ մոռանալ, որ չափից ավել խմելու դեպքում տղամարդու սեռական օրգանը կարող է խախտել իր ֆունկցիաները: 

Ինչո՞վ արժե “տաքացնել արյունը”, իսկ ինչով` ոչ:

Գարեջուր. այս խմիչքը մշտապես համարվել է բացառապես տղամարդկային խմիչք: Այժմ այն խմում են բոլորը եւ օգտակար են համարում: Սակայն կրքոտ գիշերվանից առաջ “թեժանալու” համար այն այնքան էլ հարմար չէ: Գարեջուրն այնպիսի հորմոն է պարունակում, որը նվազեցնում է սեքսուալ ցանկությունը:

Ջին-տոնիկ. այս խմիչքը զգալիորեն թունդ է գարեջրից: Այն արագ կլանվում է օրգանիզմի կողմից եւ չափազանց ուժեղ արբեցնում է: Այն օրգանիզմից անհետանում է նույնքան էլ արագ: Սակայն այս խմիչքն ագրեսիա առաջացնելու հատկություն ունի, այդ պատճառով էլ խորհուրդ չի տրվում այն օգտագործել սեքսից առաջ: 

Շամպայն եւ գինի. շամպայնը արագ եւ ոչ երկարատեւ արբեցում է առաջացնում: Մասնագետներն այն խորհուրդ են տալիս օգտագործել կույսերին` առաջին սեքսից առաջ: Գինին միշտ կրքոտ խմիչք է համարվել, որն իսկապես կիրք է առաջացնում, սակայն այն նաեւ քնատություն եւ թուլություն է առաջացնում, իսկ այդ դեպքում էլ ի՞նչ սեքս:

Օղին մաքուր ալկոհոլ է  համարվում: Այն չի պարունակում այնպիսի բաղադրիչներ, որոնք կարող են կողմնակի ազդեցություններ առաջացնել: Արբեցումը դանդաղ է առաջանում եւ նույնքան դանդաղ էլ անցնում է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ