Կինն իր երկու երեխաներին նետել է պատուհանից, ապա ինքն էլ նետվել նրանց հետեւից
Իրկուտսկում 27-ամյա կինն 8-րդ հարկում գտնվող իրենց բնակարանի պատուհանից ցած է նետել իր 2 եւ 4 տարեկան որդիներին, ապա ինքն էլ նրանց հետեւից ցած է նետվել։
Ստացած վնասվածքներից կինը տեղում մահացել է, երեխաները ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ նրանցից մեկը մահացել է։
Այժմ բժիշկները պայքարում են երկրորդ երեխայի կյանքի համար։
Թե որն է եղել կնոջ նման արարքի պատճառը, հայտնի չէ։ Դեպքի մանրամասները ճշտվում են։