28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

ԻՊ զինյալները բուժվում են Էրդողանի դստեր հիվանդանոցում

Թուրքիայի հասցեին հաճախ մեղադրանքներ են հնչում, որ նա սատարում է ԻՊ ահաբեկչական խմբավորմանը։ Ու թեեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հերքում է այդ փաստն ու վստահեցնում, որ իրենք եւս պայքարում են ԻՊ-ի դեմ, սակայն այդ խոսակցությունները շարունակվում են։

Եւ ահա մի հետաքրքիր տեղեկատվություն է շրջանառվում։ Էրդողանի դուստրը «գաղտնի» զինվորական հիվանդանոց ունի, որտեղ բուժվում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, գրում է islamreview.ru-ն։

Հոսպիտալի աշխատակցուհիներից մեկը, ով չի ներկայացել, ասել է Global Research անկախ կազմակերպությանը, որ  Սյումիիե Էրդողանը այդ հիվանդանոցի տիրուհին է, այն գտնվում է երկրի ծայրամասում։ Կինը պատմել է, որ այս հիվանդանոց են բերում ԻՊ զինյալներին Սիրիայից։ Կինն ինքն աշխատել է այնտեղ եւ տեսել, որ ամեն օր այնտեղ վիրավոր զինյալների են բերում։

Կինն ասել է, որ Էրդողանի դստերը մի քանի անգամ տեսել է հիվանդանոցում։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ