22 Ապրիլի, Երեքշաբթի, 2025
KFC

Վրաստանում ազատ են արձակվել հայ քաղբանտարկյալներ. Վահագն Չախալյանը նրանց թվում չէ

Վրաստանում ուժի մեջ է մտել զանգվածային համաներման մասին օրենքը: Նախօրեին բանտերից ազատ է արձակվել բանտարկյալների առաջին խումբը` 190 մարդ: Նրանք բոլորը դատապարտված են եղել այսպես կոչված “քաղաքական” հոդվածներով: Մինչեւ մարտ ընդհանուր առմամբ ազատ կարձակվի շուրջ 3 հազար բանտարկյալ: Դրա համար վրացական խորհրդարանն առաջին անգամ ստիպված է եղել շրջանցել նախագահի վետոն, հաղորդում է “Вести”-ն:

Ազատ են արձակվել նաեւ մեր հայրենակիցները` Աջարիայի հայ համայնքի գործիչներ Արմեն Գեւորգյանն ու Ռուբեն Շեկոյանը, որոնք դատապարտված էին 11 տարվա ազատազրկման:

Նախապես հայտնի էր դարձել, որ ազատ է արձակվելու նաեւ քաղբանտարկյալ, հասարակական գործիչ Վահագն Չախալյանը, սակայն այնուհետեւ հայտնի դարձավ, որ նրա անունը հանվել է ցուցակներից: Ենթադրվում է, որ Չախալյանի ազատ արձակման հարցը կլուծի դատարանի միջոցով:

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ