06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ճանապարհային ոստիկանության նորամուծությունը

Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմը այսօր` նոյեմբերի 26-ին, Ճանապարհային երթևեկության անվտանգության նկատառումներով պայմանավորված` մայրաքաղաքի Հալաբյան և Լենինգրադյան փողոցների չկարգավորվող հետիոտնային անցումների վրա տեղադրել է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակներ:

Նման լուսարձակներ կան եվրոպական շատ երկրներում, ինչի շնորհիվ մութն ընկնելուն պես վարորդները մեքենաները վարելիս, երբ հասնում են հետիոտնային անցմանը, նկատում են լուսարձակներից արձակվող լույսը և ցուցաբերում են զգոնություն, իմանալով որ այդ պահին հնարավոր է հետիոտն անցնի:

Ճանապարհային ոստիկանությունը վստահ է, որ դա շատ դեպքերում կօգնի վարորդին և հետիոտնին և դրական ցուցանիշներ ունենալու դեպքում 2016 թվականին շարունակվելու է արևային մարտկոցով լիցքավորվող լուսարձակների տեղադրումը` չկարգավորվող հետիոտնային անցումների վրա:

Տեղադրման աշխատանքները իրականացնում է «Ալիկանտե» ՍՊԸ-ն, որը նման աշխատանքներ կատարելու երկար տարիների փորձ ունի:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ