01 Մայիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Մենք նախագահ Պուտինի հետ ենք․ հույները ակցիա են կազմակերպել՝ ի աջակցություն Ռուսաստանի /վիդեո/

Հունաստանի մայրաքաղաքը աջակցում է Մոսկվային։ Աթենքի կենտրոնական հրապարակում ակցիա է անցկացվել, մարդիկ պահանջել են Թուրքիայի իշխանություններին պատասխանատվության ենթարկել։ Մի քանի տասնյակ հույներ հավաքվել են կառավարության շենքի դիմաց՝ ռուսական ու հունական դրոշներով, գրում է НТВ.Ru-ն։

Ակցիայի մասնակիցներն ասել են, որ Թուրքիայի կողմից ռուսական Су-24 ինքնաթիռի խոցումը ոչ միայն հարված էր Ռուսաստանի թիկունքին, այլեւ միջազգային հակաահաբեկչական ողջ կոալիցիայի։

«Անկախ հույներ» կուսակցությունից պատգամավոր Մարկոս Իլիադիսն ասել է, որ իրենք Ռուսաստանի ու նախագահ Պուտինի կողքին են։

«Մենք գիտենք, որ Ռուսաստանը փրկում է ոչ միայն իրեն, այլեւ ամբողջ աշխարհը»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ