19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Կոտայքի մարզում աճել է հանցագործությունների թիվը

Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության ամփոփագրերով`2012թ-ին նախորդ տարվա համեմատությամբ հանցագործությունների զգալի աճ է գրանցվել:

Մասնավորապես, աճել են  միջին ծանրության հանցագործությունները`բնակարանային գողությունները եւ թմրանյութերի տարածման հետ կապված հանցագործությունները: Ամփոփիչ խորհրդակցությանը պատասխանատուները նշեցին, որ մարզում սոցիալական վիճակի վատթարացում է նկատվել, ինչն էլ նպաստել է հանցագործությունների թվի ավելացմանը:  Այնուամենայնիվ, Կոտայքի մարզային վարչության պետ,  գնդապետ Գրիշա Բադալյանն ասաց, որ 2012թ-ին մարզում գրանցված1212 հանցագործություններից բացահայտվել է 1111-ը:

Խոսելով թերացումների մասին` մասնավորապես նշվեց, որ կադրային սերնդափոխություն է կատարվել, եւ փորձի պակաս կա: Իսկ ընդհանուր առմամբ, Կոտայքի մարզային վարչության եւ նրա ենթակա ստորաբաժանումների 2012թվականի աշխատանքի  ցուցանիշը ցածր էր միջին հանրապետական ցուցանիշից:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ