23 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է․ Դավութօղլու

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն  և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) խորհրդի ժողովում անդրադարձել է նախօրեին թուրքական օդուժի կողմից ռուսական ինքնաթիռի խոցմանը, գրում է Ermenihaber.am-ը:

Վարչապետը նշել է, որ ինքնաթիռը խոցվել է, քանի որ խախտել է Թուրքիայի օդային սահմանը և ավելացրել, որ սա առաջին դեպքը չէ:
«Հոկտեմբերի 3-4-ին, երբ կրկին ռուսական ինքնաթիռները խախտել էին մեր օդային սահմանները, մենք մի քանի անգամ համապատասխան կառույցներին զգուշացումներ ուղարկեցինք և հույս հայտնեցինք, որ նոր խախտումներ չեն լինի»,-ասել է նա:
Վարչապետը նշել է, որ նախորդ կիրակի տեղի ունեցած անվտանգության ժողովի ընթացքում քննարկվել է երկրի օդային սահմանների պահպանության հարցը և ինքը անձամբ է հրահանգել զինված ուժերին խախտումների դեպքում ձեռնարկել անհրաժեշտ գործողությունները:
Դավութօղլուն, նշելով, որ կողմերը չպետք է ավելացնեն ստեղծված լարվածությունը, ավելացրել է.
«Մենք Ռուսաստանի հետ ունենք ծայրաստիճան ամուր տնտեսական, քաղաքական և առևտրային հարաբերություններ: Մենք մեր առաջ խնդիր չենք դրել Ռուսաստանի հետ հարաբերություններում լարվածություն ստեղծելու: Ռուսաստանը մեր հարևանն ու բարեկամն է: Մեծ կարևորություն ենք տալիս փոխադարձ հարաբերություններին: Կողմերը պետք է չավելացնեն ստեղծված լարվածությունը»:

Դավութօղլուն նշել է, որ ինքնաթիռը դիտվել է, որպես սպառնալիք և խոցվել է` ելնելով ազգային անվտանգության ապահովման անհրաժեշտությունից:
«Այն դեպքում, երբ խոսքը մեր քաղաքացիների կյանքին է վերաբերում, մենք կձեռնարկենք բոլոր անհրաժեշտ միջոցները:  Թուրքիան ոչ մի երկրի հողի վրա աչք չունի և դեմ է տարածաշրջանում ցանկացած լարվածության առաջացմանը: Բնականաբար անհիմն են պնդումները, թե Ռուսաստանին որպես թիրախ ենք ընտրել: Մեր երկրի անվտանգության պահպանման հարցում չենք հապաղի ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները»:,-ասել է նա:

 

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ