14 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուս հայտնիները հրաժարվել են Թուրքիայում հանգստից ու համերգներից

Ռուս աստղերը սկսել են հրաժարվել Թուրքիայում իրենց հանգստից եւ համերգներից այն բանից հետո, երբ նախօրեին Թուրքիան խոցեց ռուսական կործանիչ ինքնաթիռը։

Ռուս հայտնի պարուհի Անաստասիա Վոլոչկովան հայտարարել է, որ հրաժարվել է մեկնել մի երկիր, որը մարտահրավեր է նետել Ռուսաստանին։

«Ես սիրում էի Թուրքիա գնալ, այնտեղ լավ հանգիստ կարելի էր վայելել։ Բայց հիմա հայտարարում եմ, որ հրաժարվում եմ բոլոր տեսակի համերգներից, հանգստից Թուրքիայի տարածքում»,- ասել է նա։

Երգիչ Նիկոլայ Բասկովն էլ, Super.ru-ի տվյալներով, վաճառել է Թուրքիայում գտնվող իր առանձնատունը եւ ընդհանրապես չի ցանկանում այլեւս Թուրքիա մեկնել։

Թուրքիայում ծրագրված իրենց համերգները հետաձգել են նաեւ Սերգեյ Ժուկովը, Սերգեյ Լազարեւը, Դիմա Բիլանը։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ