23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ազատիկը կապրի. գյուղը լացով աղոթում է /վիդեո/

Տավուշի մարզի սահմանային Չորաթան գյուղի փոքրիկ  բնակիչը առողջական լուրջ խնդիրներ ունի: Այդ մասին ընտանիքին հայտնի դարձավ, երբ լրացավ տղայի 1 տարին: Ազատ Ուդումյանի մոտ հայտնաբերվել է հազվադեպ հանդիպող լյարդի ֆիբրոզ հիվանդությունը: 3 ամյա Ազատի հիվանդության մասին Henaran.am-ը ահազանգեց դեռևս մեկ տարի առաջ: Մեզ հետ զրույցում փոքրիկ Ազատի տատը՝ Կոմուն Ուդումյանը  նշել էր, որ 2 ամյա փոքրիկը  ունի 16 տարեկանի լյարդ:

Բժիշկները խորհուրդ են տվել Ազատին բուժման համար տանել արտերկիր: Բուժումը բավականին թանկ արժե, իսկ տղայի ծնողները սոցիալական բազմաթիվ խնդիրներ ունեն: Փոքրիկ Ազատիկը իր տարեկիցներից ոչնչով չի տարբերվում: Նա աշխույժ, մի քիչ էլ չարաճճի բալիկ է: Երգում է, արտասանում ու երազում գեներալ դառնալու մասին:

Սահմանամերձ չորաթանցիները շատ են սիրում Ազատիկին, իրենց հնարավորությունների սահմանում փորձում են աջակցել Ազատի ընտանիքին, հույս ու հավատ են ներշնչում:

Նոյեմբերի 23-ին Չորաթան համայնքում՝ արևոտ ու պայծառ տրամադրություն էր:  «Ուտիք» սահմանամերձ գյուղերի աջակցության բարեգործական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ մարզի երիտասարդները կազմակերպեցին դրամահավաք, որին մասնակցեց ողջ մարզը:

Սերը և հավատը կփրկեն փոքրիկ  Ազատին, ով զինվորական հպարտ կեցվածքով պատիվ էր պահում: Հանգանակության մասնակիցների արցունքների մեջ հավատ կար և փրկության աղոթք:

Տեսանյութը պատրաստել էինք ամիսներ առաջ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ