Գերտերություններն այսօր կքննարկեն Սիրիայի ճակատագիրը
Այսօր Շվեյցարիայի Ժնեւ քաղաքում Սիրիայի վերաբերյալ եռակողմ հանդիպում կկայանա: Հանդիպմանը կմասնակցեն դիվանագետներ ԱՄՆ-ից եւ Ռուսաստանից, ՄԱԿ-ի եւ ԱԵԼ-ի համատեղ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին, հաղորդում է “Эхо Москвы” ռադիոկայանը:
Ռուսական պատվիրակության ղեկավարն է Մերձավոր Արեւելքի հարցերով նախագահի հատուկ ներկայացուցիչ, ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը, ամերիկյան պատվիրակությունը կղեկավարի ԱՄՆ պետքարտուղարի առաջին օգնական Ուիլյամ Բըրնսը:
Հանդիպման շեմին ռուսական ԱԳՆ-ը հույս է հայտնել, որ Սիրիայի հակամարտությունը կկարգավորվի Ժնեւյան կոմյունիկեի հիման վրա` հաշվի առնելով նաեւ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի` վերջերս ներկայացրած մի շարք գաղափարները: