Հեռախոսները կպայքարեն կանանց հարբեցողության դեմ
Շոտլանդիայի առողջապահության նախարարությունը ներկայացրել է “խմող հայելի” կոչվող հեռախոսային ֆունկցիան, որի նպատակն է հակազդել կանանց հարբեցողությանը:
Ֆունկցիան առաջարկում է օգտատերերին լուսանկարվել սմարթֆոնի ֆոտոխցիկով, իսկ այնուհետեւ նշել` շաբաթական քանի բաժակ ալկոհոլ են նրանք օգտագործում: “Բաժակ” ասելով ծրագիրը ենթադրում է 175 մլ սպիրտային խմիչք: Դրանից հետո ծրագիրը ցույց է տալիս` ինչպիսի տեսք կունենա օգտատերը 10 տարի հետո, եթե նույն քանակությամբ ալկոհոլ ընդունի: Այն կանանց մոտ, ովքեր 6 բաժակից ավել են խմում, դեմքը կկարմրի եւ կուռչի, իսկ աչքերը կշաղվեն:
Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ ասվում է, որ վերջին 20 տարվա ընթացքում Շոտլանդիայում կրկնակի աճել են 30-44 տարեկան կանանց մահվան դեպքերը` կապված ալկոհոլի չարաշահման հետ, իսկ լյարդի ցեռոզի պատճառով մահերի թիվը եռակի է աճել: