Հույների ու ասորիների պատասխանը հիմնականում «այո» է
Այսօր «Հենարան» մամուլի ակումբում «Ինչպե՞ս են վերաբերում սահմանադրական բարեփոխումներին ՀՀ ազգային փոքրամասնությունների համայնքները» թեմայով մամուլի ասուլիսին բանախոսությամբ հանդես եկան «Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը և Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանը:
«Պոնտի» հունական ՀԿ խորհրդի անդամ Արայիկ Գրիգորյանը նշեց, որ հունական համայնքում մեծամասնությունը «Այո»-ի կողմնակիցն է. «Հիմնականում «Այո»-ի կողմնակիցն ենք, բայց այդ «Այո»-ն պետք չէ որևէ անձի հետ կապել: Չնայած այստեղ երկակի հարց է առաջնում. ի՞նչ է տալու մեզ պառլամենտական հանրապետությունը և ի՞նչն է մեզ խանգարում այսօր»»:
Պրն Գրիգորյանը հավելեց, որ լրացնելու շատ հարցեր կան, և, բացի իրենցից, ոչ ոք չի կարող լավ ներկայացնել այդ համայնքում առկա խնդիրներն ու հոգսերը. «Կարծում եմ` սահմանադրությունը բերվում է ժամանակի շնչին համահունչ: Մեր համար շատ կերտեր, ընկալման առումով, բարդ է՝ ելնելով ազգային մենթալիտետից»,- եզրափակեց բանախոսը:
Հայաստանի ասորական կազմակերպությունների «Խայադթա» ֆեդերացիայի նախագահ Իրինա Գասպարյանն էլ հստակորեն չնշեց, թե իրենք կողմ են, թե դեմ. «Սա մեր գաղտնի քվերակության իրավւոնքն է: Բայց կարող եմ ասել, որ դրական տրամադրվածություն կա»:
Տիկին Գասպարյանը հավելեց նաև, որ որպես ՀՀ քաղաքացի ուսումնասիրել է նախագիծը. «Մի քանի անհանգստացնող հոդվածներ կան: Մանսավորապես 37-րդ հոդվածը` կապված երեխայի և ծնողների հարաբերությունը կարգավորող իրավունքի հետ: Ըստ իս` սա արտասահմանից է ներմուծվում, որն ընտանիքի քայքայմանն ուղղված»