23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Ամուսնանալուց առաջ իմացիր

Ամուսնության թեմայով որևէ նյութ կամ խորհրդատվություն փնտրելու պարագայում, համացանցում լինի, թե գրախանութում, նյութերը և գրքերը բազմազան են ու բազմաբնույթ: Միայն թե բովանդակային առանցքը դրանցում, որպես կանոն, գրեթե նույնն է` սեռական կյանք, կանանց և տղամարդկանց իրավունքներ, ամուսնական զարդարանքներ ու ծառայություններ… Անշուշտ, սրանք ևս կունենան իրենց մեծ կամ փոքր կարևորությունները, բայց…

17-րդ դարի հանրահռչակ ֆիզիկոս և քիմիկոս Ռ. Բոյլը, ի պատասխան այն հարցի, թե որտեղ է թաքնված գիտության հիմնական սկզբունքը, պատասխանում է.

«…Աստվածաշնչում. Աստվածաշնչի համեմատ բոլոր մարդկային գրքերը, նույնիսկ կոթողայինները, լոկ մոլորակներ են, որոնք իրենց բովանդակ լույսն ու փայլը ստանում են արեգակից»:

Այսպես, կարծում եմ, քչերը (խոսքս առաջնահերթ քրիստոնյաների մասին է) ամուսնությունից ու ընտանիք կազմելուց առաջ կիմանան, որ այլ աղբյուրներից առավել արժե նախ անդրադառնալ Աստվածաշնչին և ականջալուր լինել Աստծո Խոսքին, քանզի. «…կինն առանց մարդու և մարդնառանց կնոջ չկան ի Տեր. որովհետև, ինչպես որ կինը մարդուց է, այնպես և մարդը՝կնոջ միջոցով, և ամեն ինչ՝ Աստծուց» (Ա Կորնթ. 11:11-12):

«Սերը համբերող է, քաղցրաբարո է. սերը չի նախանձում, չի ամբարտավանանում,չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբչի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության վրա. ամեն բանի դիմանում է, ամեն բանիհավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում։ Սերը երբեք չիանհետանում» 

(Ա Կորնթ. 13:4-8):

Կանայք իրենց մարդկանց թող հնազանդ լինեն, ինչպես կհնազանդվենՏիրոջը, որովհետև մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոս գլուխն է եկեղեցու.և ինքն է Փրկիչը այդ մարմնի։ Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին,նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում։ Մարդի՛կ,սիրեցե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեցնրա համար…Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրևիրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում. որովհետև ոչ ոքերբեք իր անձը չի ատում, այլ սնում և խնամում է այն, ինչպես որ Քրիստոս՝եկեղեցին. քանզի անդամներն ենք նրա մարմնի՝ նրա մարմնից և նրաոսկորներից։ «Դրա համար մարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իրկնոջ հետևից. և երկուսը պիտի լինեն մեկ մարմին»

 (Եփես. 5:22-31):

«Նա, ով սկզբից ստեղծեց, արու և էգ արեց նրանց և ասաց. դրա համար տղամարդըպիտի թողնի հորը և մորը ու պիտի գնա իր կնոջ հետևից. և երկուսը մեկ մարմինպիտի լինեն։ Ապա ուրեմն՝ ոչ թե երկու, այլ մեկ մարմին են»

 (Մատթ. 19:4-5)։

«Ամուսնությունն ըստ ամենայնի հարգելի է, և ամուսնական անկողինը՝ սուրբ։ ԵվԱստված պիտի դատի շնացողներին և պոռնիկներին»

 (Եբր. 13:4)։

«Թող մարդը կնոջ հանդեպ իր պարտքը կատարի, նույն ձևով և կինը՝ իր մարդուհանդեպ. որովհետև կինն իր մարմնի տերը չե, այլ՝ մարդը։ Նույնպես և՝ մարդը իրմարմնի տերը չե, այլ՝ կինը։ Մի՛ զրկեք միմյանց, այլ միայն այն դեպքում, եթեմիառժամանակ համաձայն էք, որ աղոթքի նվիրվեք. և վերստին միմյա՛նց դարձեք»

(Ա Կորնթ. 7:3-5):

«Կանա՛յք, հնազա՛նդ եղեք ձեր մարդկանց

Տղամարդիկ թող իմաստությամբ ապրեն իրենց կանանց հետ, հարգեն նրանց,իբրև դյուրաբեկ անոթի, իբրև կյանքի շնորհի ժառանգակիցների, որպեսզի ձերաղոթքներին արգելք եղող բաներ չլինեն»

 (Ա Պետր. 3:1, 7)

sakavagagirq.net

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ